• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:10, 09 Փետրվար 2018

Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին

Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին

Թուրքիայի զինված ուժերն ավարտին են հասցրել թուրքմեններից, արաբներից և քրդերից բաղկացած  500 հոգանոց զորագունդի վարժեցման աշխատանքները: Զորագնդում մեծ մասը թուրքմեններ են:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զորագունդն արդեն մեկնել է Աֆրին, որտեղ քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններում աջակցելու է Թուրքիայի բանակին և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը:

Մարզման աշխատանքները տևել են 120 օր: Զորագնդի հրամանատարն է ազգությամբ թուրքմեն Սեյֆ Աբուբեքիրը: 

Աղբյուրը նկատել է տալիս, որ զինյալների երդմնակալության արարողության ժամանակ բարձրացվել է Թուրքիայի պետական դրոշը:


Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան սերտ կապերի մեջ  է Սիրիայի թուրքմենների հետ, որոնց հաճախ անվանում են նաև թուրքոմաններ: Հենց վերջիններս էին, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանեցին:

Ըստ թուրքական ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայիս Սիրիայի տարածքում ապրում է մոտ 3մլն թուրքմեն, որոնցից միայն 1.5մլն է պահպանել ինքնությունը: 
Թուրքիան, օգնելով Սիրիայի թուրքմեններին, նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել հակակշիռ՝ Սիրիայի քրդական ուժերին, որոնք ձգտում են ինքնավարության:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}