Տարածաշրջան12:49, 12 Փետրվար 2018
Թուրքիայի պաշտոնական տվյալները Աֆրինում ունեցած կորուստների մասին

Սիրիայում Թուրքիայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում մինչև հիմա սպանվել է ամենաքիչը 1369 քուրդ զինյալ:
«Timeturk» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, հայտնում է, որ փետրվարի 12-ի դրությամբ Թուրքիայի զինված ուժերից սպանվել է 31 թուրք զինվոր, վիրավորվել՝ 143 զինվոր: Ոչնչացվել է հակառակորդի 627 թիրախ:
Սպանվածների և վիրավորների ցանկում չեն ներառվել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց հետ միասին են թուրքական ստորաբաժանումները իրականացնում ռազմական գործողություններ Սիրիայի քրդական ուժերի դեմ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |