Տարածաշրջան07:18, 14 Փետրվար 2018
Թուրքիայի ԶՈՒ. Աֆրինում քրդերի կորուստներն այսօրվա դրությամբ

Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 26-րդ օրվա դրությամբ (փետրվարի 14), քուրդ զինյալների կուրուստները հասել են 1485-ի:
«Haberturk» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին, նշում է, որ մինչ օրս Թուրքիայի բանակը ոչնչացրել է Սիրիայի քրդական ուժերին պատկանող 53 թիրախ:
Թուրքիայի բանակը մինչ այժմ կորցրել է 31 զինվոր (ներառված չեն «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կորուստները ): Քուրդ զինյալները նաև խոցել են թուրքական 1 ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև մի քանի տանկ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |