Տարածաշրջան05:16, 15 Փետրվար 2018
Թուրքիայի և Բելառուսի միջև համագործակցությունն ընդլայնվում է

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է Մինսկ, որտեղ հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ։
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետի հետ Բելառուս են մեկնել նաև մի քանի նախարարներ, որոնք բելառուսցի իրենց գործընկերների հետ ստորագրել են 6 պայմանագիր։
Մասնավորապես Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը պայմանագիր է ստորագրել Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլիյ Սիվակի հետ։
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոյի հետ ստորագրել է երկկողմանի ներդրումային ծրագրի վերաբերյալ պայմանագիր։
Սպորտում երկու երկրների համագործակցության մասին պայմանագիիրը ստորագրվել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարներ Օսման Աշքըն Բաքըի և Ալեքսանդր Շամկոնի միջև։
Համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի ստանդարտների ինստիտուտի (TSE) և Բելառուսի ստանդարտացման պետական կոմիտեի միջև։
Երկու երկրները պայմանագիր են ստորագրել նաև գիտատեխնիկական ոլորտում։ Այն ստորագրվել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնի (TÜBİTAK) և Բելառուսի Ինովացիոն խորհրդի միջև։
6-րդ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի և Բելառուսի Ազգային գրադարանների միջև։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |