Քաղաքական11:27, 16 Փետրվար 2018
Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամը կարող է զրկվել պատգամավորական մանդատից
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնակատար և Մուշի պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմ կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության համաձայն՝ պատճառը պատգամավորի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանին վիրավորելն է: Քրդամետ կուսակցության պատգամավորը Էրդողանին անվանել էր «Պալատի թափթփուկ փադիշահ»:
Այդ արտահայտության համար Մուշի դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել էր: Պատգամավորին հնարավորություն էր տրվել գումարի դիմաց խուսափել ազատազրկումից:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության նախկին համանախագահներ՝ Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը, ովքեր այժմ բանտում են:
Նախօրեին էլ թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել HDP-ի նորընտիր համախագահներից մեկի՝ Փերվին Բուլդանի նկատմամբ: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |