• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Հոկտեմբեր, 2025
Հինգշաբթի 08:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

09:40, 20 Փետրվար 2018

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը տեղակայվել են Թուրքական ծովային տարածքում

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը տեղակայվել են Թուրքական ծովային տարածքում

ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի «TGG Gaziantep» և «HMS Duncan» նավերը մոտեցել են Սարայբուրնուի նավահանգստին և Թուրքիայի հետ կհսկեն տարածաշրջանը։

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հակաօդային պաշտպանության կործանիչ «HMS Duncan» բրիտանական նավը վերջին անգամ Ստամբուլ էր եկել 2017թ․հուլիսին։ Այս անգամ ՆԱՏՕ-ի 2-րդ ռազմածովային խմբի կազմում նավը, որպես ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ուժ, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։ 

Առաքելության հրամանատար, ծովակալ Մայք Օբեն և «HMS Duncan»-ի հրամանատար գնդապետ Էլեանոր Ստեկը թուրքական ռազմածովային ուժերի «Gaziantep» ֆրեգատում ՆԱՏՕ-ի այս նախաձեռնության վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել։

Հրամանատար Օբեն նշել է, որ այս առաքելությունը  3 հիմնական նպատակ է հետապնդում։ «Որևէ ռազմական և հասարակական ճգնաժամի ժամանակ օգնության անհրաժեշտություն ծագելու դեպքում առաջինը կկանչվեն  «TGG Gaziantep»-ը և «HMS Duncan»-ը՝ որպես առաջին արձագանքման ուժեր։

Մեր երկրորդ նպատակը՝ անօրինական ներգաղթի կասեցումն է։ Անօրինական գաղթ կազմակերպողները գաղթականներին ասում են, որ Եվրոպա հասնելու ամենահարմար ճանապարհը Միջերկրական ծովն է։ Սակայն Միջերկրական ծովը նույնչափ վտանգավոր է, որքան Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Մենք համատեղ աշխատում ենք գաղթականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար։

Իսկ երրորդ առաքելությունը դաշնակից երկրներին այցելելն ու նրանց աջակցելն է։ Այս այցով ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ համակարծիք է նրանց հետ և ուժեղացնում է ծովային անվտանգությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի հրամանատարը։

Նա հավելել է, որ այսօր անվտանգության պատը պաշտպանելը ՆԱՏՕ-ի համար կարևոր է՝ ինչպես երբեք։  Օբեն շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամն է։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}