• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:00, 21 Փետրվար 2018

2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը գերազանցել է 52 տարվա ցուցանիշը

2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը գերազանցել է 52 տարվա ցուցանիշը

2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը աննախադեպ մեծության է հասել։ Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ․ համեմատ այս ցուցանիշն աճել է 44․5 տոկոսով՝ կազմելով 47․1 մլրդ դոլար։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Այքութ Էրդողդուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2017թ․ ընթացիկ հաշվի պակասորդը ավելին է, քան նախորդ 52 տարիներին գրանցված ընդհանուր պակասորդը։ Այսպես, Թուրքիայի ընթացիկ հաշվի ընդհանուր պակասորդը 1951-2002թթ․ կազմել  է 43․7 մլրդ դոլար։

Մյուս կողմից, 1923-2002թթ․ ընկած 80-ամյա ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին առևտրի պակասորդը կազմել է ընդհանուր 247 մլրդ դոլար։ Իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո՝ 15 տարվա ընթացքում արտաքին առևտրի ընդհանուր պակասորդը կազմել է 967 մլրդ դոլար։

Էրդողդուն ընդգծել է, որ արտահանման և զբոսաշրջության ոլորտում եկամուտների նվազման ֆոնին ընթացիկ հաշվի մշտական պակասորդը սպառնում է երկրի տնտեսությանը և կարող է պատճառ դառնալ նաև երկրի բյուջեի պակասորդի ավելացմանը։ Իսկ ընթացիկ հաշվի և բյուջեի պակասորդը իր հերթին հանգեցնում է արտաքին պարտքի ավելացմանը։


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}