Քաղաքական09:27, 21 Փետրվար 2018
Հոլանդիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների դիմումների մեծ մասը բավարարվել է

2017թ. Նիդերլանդների իշխանություններից ապաստան տրամադրելու դիմում է ներկայացրել Թուրքիայի 509 քաղաքացի։ Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի՝ դիմումների մեծ մասը բավարարվել են։
Ապաստան խնդրածները հիմնականում այն մարդիկ են, ովքեր Թուրքիայում հետապնդման մեջ են գտնվում՝ 2016թ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու կասկածանքով։
Ընդհանուր առմամբ 2016թ. հունիսից մինչ օրս, Հոլանդիայից ապաստան խնդրածների դիմումների 73 տոկոսը բավարարվել է։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ Հոլանդիայում ապաստանած Թուրքիայի քաղաքացիները առնչություն ունեն հեղաշրջման փորձի հետ։
Ապաստան խնդրածների մեջ կան նաև սիրիացիներ և էրիթրեցիներ (Էրիթրեա՝ պետություն Աֆրիկայում)։
Նշվում է, որ ազգությամբ թուրքերին չհաշված, Հոլանդիայից ամենաշատը ապաստան են խնդրել Թուրքիայում բնակվող սիրիացիները և էրիթրեացիները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |