Քաղաքական07:31, 22 Փետրվար 2018
Կիպրոսի կոչը՝ Թուրքիային
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը քննադատել է Թուրքիային, որ վերջինս խոչընդոտում է Կիպրոսի հույներին արդյունահանել կղզում գտնվող գազի պաշարները։ Նա կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ գործողություններին։
«Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի հռետորաբանությունը սխալ և անհասկանալի է։ Դրանք չեն համապատասխանում Կիպրոսի ժողովուրդների շահերին։ Կոչ եմ անում Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսին վերջ դնել Կիպրոսի Հանրապետության սուվերենության դեմ ուղղված խախտումներին»,-ասել է Կիպրոսի նախագահը։
Նա հայտնել է, որ կղզու բնական պաշարները պատկանում են Կիպրոսի Հանրապետությանը։
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը:Իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |