Տարածաշրջան06:13, 26 Փետրվար 2018
Թուրքիայի պահանջով Չեխիայում քուրդ գործիչ է ձերբակալվել

Փետրվարի 25-ին Պրաhայում կալանավորվել է Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը։
Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարությունն այժմ նյութեր է պատրաստում քուրդ քաղաքական գործչի արտահանձնման համար։
Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիան 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին։
Թուրքական աղբյուրները պնդում են, որ Մուսլիմը կալանավորվել է Թուրքիայի պահանջով։ Գործողությունը իրականացվել էր Ինտերպոլի միջոցով։
Թեմային է արձագանքել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս Չեխիայի իշխանություններից պահանջել է անհապաղ Մուսլիմին արտահանձնել իրենց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |