Տարածաշրջան12:00, 26 Փետրվար 2018
Թուրքիայում փորձարկվել է հեռակառավարվող զրահամեքենա (տեսանյութ)

Թուրքիայում փորձարկել են «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենա: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
Վերջինիս հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեստավորվում թուրքական արտադրության զրահամեքենան:
«Այս օրերին, երբ ռազմադաշտ են իջնում հեռակառավարվող և ռոբոտացված համակարգեր, Թուրքիան դառնալու է ոչ թե տեխնոլոգիաներին հետևող, այլ դրանց ուղղորդող երկիր:
Առանց վարորդի կառավարվող «Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան հաջողությամբ անցել է փորձարկումները և գալիս է դրա հաջորդը»,- գրել է Դեմիրը:
Դեմիրը տեղեկացրել է նաև, որ այս պահին Թուրքիայի զինված ուժերում արդեն օգտագործվում է ոչ ռազմական տեխնիկա (բուլդոզերներ ու այլ տրակտորներ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |