• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:14, 26 Փետրվար 2018

Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել

Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել

Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը»  խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։

Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնություններին պատկանող այլ պարբերականներ։

Ցուցահանդեսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարևոր նշանակություն ունի՝ Սամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու առումով։

Նա ընդգծել է, որ ստամբուլյան մամուլի պատմությունը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաև մի շարք ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակված պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակությունների մասին։

«Այսօր ցուցահանդեսի այցելուները ասում են, որ իրենք չգիտեին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակվել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդես ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագույն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրված օրինակներ ու միմյանց հարցնում՝  սա ի՞նչ է, ի՞նչ լեզվով է։ Հետո պարզում են, որ դրանք համշեներեն են կամ քրդերեն, հայերեն», - պատմել է Բիլմեզը։

Նշենք, որ փետրվարի 23-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը։

 

Աղբյուր`    Sputnik.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}