• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:12, 28 Փետրվար 2018

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է Աֆրինի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է Աֆրինի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ֆրանսիայի նախագահականից տարածված այն հայտարարությունը, թե փետրվարի  27-ին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է Աֆրինում ռազմական գործողությունների դադարեցման  մասին։

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյի տեղեկացմամբ՝ երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հիշատակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, բնավ չի խոսել կամ նկատի ունեցել Աֆրինում ընթացող  ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Միջանկյալ նշենք, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի կողմից ընդունած 2401-րդ բանաձևով կոչ է արվել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի ողջ տարածքում։ Մինչդեռ Թուրքիան Աֆրինում հունվարի 20-ից մինչ օրս ռազմական գործողություններ է իրականացնում տեղի քրդական ուժերի դեմ, որոնց համարում է ահաբեկչական։

Ֆրանսիայի նախագահականից հայտարարություն էր եղել, որ Մակրոնը, հիշատակելով այդ բանաձևը, նկատի է ունեցել նաև Աֆրինում ռազմական գործողությունների դադարեցումը։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունը «սուտ» է և չի համապատասխանում Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի բովանդակությանը։

Ավելի վաղ էլ, երբ ՄԱԿ-ը ընդունեց վերոնշյալ բանաձևը Սիրիայի վերաբերյալ, թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ հրադադարը չի վերաբերում Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային։

Աղբյուր`    Haberler.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}