• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:29, 01 Մարտ 2018

Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում 106.740 միավոր զենք է կորել

Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում 106.740 միավոր զենք է կորել

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի և դրան հաջորդող օրերին Թուրքիայում կորել կամ գողացվել է պետության հաշվեկշռում գտնվող 106.740 զենք: Տեղեկությունը հայտնի է դարձել Թուրքիայի ներքին գործերի նախարարության «2017-ի գործունեության զեկույցի» հրապարակումից հետո:

Թուրքիայում որոշակի քանակով զենքերի կորստի մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս 2016-ին, երբ խոսվում էր այն մասին, որ հեղաշրջման փորձի օրերին ձերբակալված կամ սպանված զինվորներից ու ոստիկաններից շատերի զենքերը կորել են:

Հեղաշրջման փորձի օրը սոցցանցերում երկարափող զենքերով երիտասարդների նկարներ էին հայտնվել: Պնդումների համաձայն՝  երիտասարդները եղել են «Օսմանյան օջախներ» կոչվող կազմակերպության անդամներ են եղել: Դրանից հետո էլ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Անկարայի ոստիկանությունը զենք է բաժանել քաղաքացիական անձանց՝ ոստիկանների հետ խռովարարների դեմ պայքարելու համար:  

2017 թվականի հուլիսին թեման տեղափոխվել էր մեջլիսի օրակարգ. գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էրեն Էրդեմը զենքերի կորստի մասին գրավոր հարցադրում էր ուղղել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, սակայն պատասխան չէր ստացել:

Թեման կրկին օրակարգում է հայտնվել ՆԳՆ-ի՝ զեկույցի հրապարակումով, ինչի արդյունքում պարզվել է, որ կորած կամ գողացված զենքերի թիվը բավական մեծ է: Նշվում է, որ զեկույցում ՆԳՆ-ը զենքերի կորստի պատճառների մասին շարադրելիս խոստովանել է նաև  բազմաթիվ հարցերում գերատեսչության թերացումները:

80 էջանոց զեկույցում տեղեկություններ է հաղորդվել նաև իրադարձությունների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին ու ծառայողներին տրված փոխհատուցումների չափերի, պետական ծառայողների վերաբերյալ սկսված հետաքննությունների, գողացված կամ կորած մեքենաների մասին:

Աղբյուր`    Gazetekarinca

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}