• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:55, 02 Մարտ 2018

Թուրքիայի վարչապետ. «Ոչ ոքի հողի վրա աչք չունենք»

Թուրքիայի վարչապետ. «Ոչ ոքի հողի վրա աչք չունենք»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին: 

Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, 
Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում և Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, ասել է.

«Մենք ոչ ոքի հողի վրա աչք չենք ունեցել և չենք էլ ունենա: Ոչ էլ մտադրություն ունենք որևէ մեկի երկիրը կառավարել: Աֆրինում մեր պայքարի նպատակը մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումն է»:

Յըլդըրըմը, անդրադառալով գործողության ժամկետներին, ասել է, որ Աֆրինի գործողությունը այնքան ժամանակ կշարունակվի, մինչև շրջանը դուրս գա Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից: 

«Գործողությունը մինչև վերջ շարունակվելու է, սակայն այժմ խոսք չի կարող գնալ ժամկետների մասին։ Նաև չենք մտածում, որ այս գործողությունը սահմանափակվելու է միայն Աֆրինով։ Այնտեղ որտեղ կա վտանգ և ահաբեկչություն, այդ շրջանը մեզ համար թիրախ է։  Մեր զինված ուժերին ապահովում ենք ամեն տեսակի տեխնոլոգիական հնարավորություններով»,-ասել է Յըլդըրըմը։


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ռազմական գործողություն են սկսելու նաև Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանում, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան ուժեր։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում են տեղի քրդերի հետ։

Աղբյուր`    Gazeteduvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}