Տնտեսական07:05, 02 Մարտ 2018
Ռուսաստանը կթույլատրի Թուրքիայից ներմուծել գյուղմթերքի որոշ տեսակներ

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) մամուլի խոսնակ Յուլիյա Մալենոն հայտարարել է, որ մարտի 5-ից թույլատրվելու է Թուրքիայից Ռուսաստան ներմուծել գյուղմթերքի մի շարք տեսակներ։
Դրանցից են՝ պղպեղը, լոլիկը, սմբուկը, հազար, նուռը, դդմիկը։ 2016թ., վերջիններիս ներմուծումը Ռուսաստան արգելված էր։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական «Su-24» ռազմական ինքնաթիռը, պաշտոնական Մոսկվան Թուրքիայի նկատմամբ սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել։ Արգելվեցին մի շարք թուրքական ապրանքատեսակների ներմուծումը Թուրքիայից։
Արգելքները աստիճանաբար վերացվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի առնչությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |