• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:08, 05 Մարտ 2018

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Այն բանից հետո, երբ  Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) թույլատրեց թուրքական մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան,  թուրքական կողմն այժմ ակնկալում է, որ նմանատիպ քայլ կլինի նաև լոլիկի հարցում։

Միջանկյալ նշենք, որ  Россельхознадзор-ի մամուլի խոսնակ Յուլիյա Մալենոն հայտարարել է, որ մարտի 5-ից թույլատրվելու է Թուրքիայից Ռուսաստան ներմուծել պղպեղ, սմբուկ, հազար, նուռ, դդմիկ, դդում, որոնց նկատմամբ արգելք էր գործում։

Նշվում է, որ  մինչ վերոնշյալ գյուղմթերքների նկատմամբ ներմուծման արգելք սահմանելը, Թուրքիան դրանց արտահանման արդյունքում 100մլն դոլարի շահույթ էր ստանում։

Թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի «Սևծովյան արտահանողների միության» հիմնադիր նախագահ Մուստաֆա Սաթըջըն։

«Թուրք արտահանողները գոհունակությամբ ընդունեցին Ռուսաստանի կողմից արված վերջին քայլը։ Այս որոշմամբ մենք կկարողանանք  100մլն դոլարի արտահանում իրականացնել։  Ինչպես գիտեք,  ոչ բոլոր մեր ընկերություններն են կարողանում  լոլիկ արտահանել Ռուսաստան։ Պետք է վերջ դրվի լոլիկի ներմուծման հարցում  արգելքին»,-ասել է Սաթըջըն։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական «Su-24» ռազմական ինքնաթիռը, պաշտոնական Մոսկվան Թուրքիայի նկատմամբ սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել։  Արգելվեցին մի շարք թուրքական ապրանքատեսակների ներմուծումը Թուրքիայից։
Արգելքները աստիճանաբար վերացվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի առնչությամբ։

Աղբյուր`    Haber7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}