Տարածաշրջան07:04, 05 Մարտ 2018
Թուրքիան Աֆրին ուղարկված տանկերը ակտիվ պաշտպանության համակարգերով կհամալրի

Թուրքիայի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» և «Tübitak SAGE» ընկերությունների կողմից արտադրված «Akkor Pulat» ակտիվ պաշտպանության համակարգերը, որոնց նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել տանկի ուղղությամբ արձակված հրթիռները:
Այդ մասին «Twitter» ում գրառում է կատարել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Վերջինս նշել է, որ այդ համակարգերը առաջիկայում կտեղադրվեն Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնող թուրքական տանկերի վրա։
Թուրքական աղբյուրները գրում են, որ նշյալ համակարգերը կարող են նաև տեղադրվել Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող գերմանական արտադրության «Leopard 2» և «M60» տանկերի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |