• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:43, 06 Մարտ 2018

Էրդողանը հայտարարել է Աֆրինում 41 թուրք զինվորի և 159 ՍԱԲ-ի անդամի զոհվելու մասին

Էրդողանը հայտարարել է Աֆրինում 41 թուրք զինվորի և 159 ՍԱԲ-ի անդամի զոհվելու մասին

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցականների հետ հանդիպման ժամանակ տվյալներ է ներկայացրել Աֆրինում կողմերի ունեցած կենդանի ուժի կորուստների մասին:

«Այս պահին 700քկմ տարածք մաքրվել է ահաբեկիչներից և գտնվում է մեր վերահսկողության տակ: Սպանված ահաբեկիչների (քուրդ զինյալներին նկատի ունի-խմբ.) թիվը հասել է 2872-ի: Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի մեր եղբայրներից զոհվել է 41, իսկ ՍԱԲ-ի («Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորումներ-խմբ.) մեր եղբայրներից՝ 159 հոգի: Աստված թող հանգստություն տա մեր բոլոր զոհերի հոգիներին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի տեղեկացմամբ՝ Աֆրին ներխուժած թուրքական ստորաբաժանումներն ու ՍԱԲ-ի զինյալները թուրքական օդուժի աջակցությամբ ակտիվորեն գրոհում են Աֆրինի Ջինդերես շրջանը, որտեղ մեծ թվով քուրդ զինյալներ են տեղակայված:

«Շուտով այդ շրջանն էլ կմաքրվի ահաբեկիչներից և այդպիսով Աֆրինի կենտրոն հասնելու ամենամեծ արգելքներից մեկը հաղթահարված կլինի: Դրանից հետո հերթը կհասնի Աֆրինի շրջափակմանն ու այնտեղ կենտրոնացած ահաբեկիչների գլուխները ճզմելուն»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    T24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}