Քաղաքական15:00, 06 Մարտ 2018
Չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին՝ Թուրքիան չի հրաժարվի S-400 ներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այն հայտարարությունների մասին, որոնց համաձայն ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել իրենց նկատմամբ, եթե թուրքական կողմը Ռուսաստանից գնի ռուսական արտադրության «S 400» հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ)։
«Թող նրանք հարգանք ցուցաբերեն մեզ համար նուրբ հարցերի նկատմամբ։ Նրանք, ովքեր քննադատում են մեզ S-400 համակարգերը գնելու համար, նախ իրենք թող իրենց նայեն։ Հունաստանի հարցում ինչո՞ւ ձայն չեք հանում, բայց Թուրքիայի դեպքում ասացիք, որ չեք թողնելու գնել այդ համակարգերը։ Ասացի՞ք, որ Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը սխալ է։ Ասացի՞ք, որ կարող եք պատժամիջոցներ կիրառել։ Եվ ուրեմն ասեմ, որ մենք այս գործընթացում շարունակելու ենք հետևել մեր նպատակներին »,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |