Քաղաքական07:40, 06 Մարտ 2018
Չավուշօղլուն սպառնացել է, որ քուրդ քաղաքական գործչին հետապնդելու են ցանկացած երկրում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին՝ Թուրքիային արտահանձնելու հարցի մասին։
Միջանկյալ նշենք, որ քուրդ գործիչը մի շարք այցեր ունենալու նպատակով մեկնել էր Չեխիա։ Թուրքիան Չեխիայի իշխանություններից պահանջեց ժամանակավորապես կալանավորել քուրդ գործչին, ապա արտահանձնել։ Սակայն Չեխիայի դատարանը ազատ արձակեց նրան, որից հետո Մուսլիմը մեկնեց Գերմանիա։ Այժմ Թուրքիան գերմանական կողմին է ներկայացնում նույն պահանջները։
«Նրան կալանավորելու համար մեր գործադրած ջանքերը չեն սահմանափակվելու միայն Գերմանիայով և Չեխիայով։ Սալիհ Մուսլիմը ուր գնում է, թող գնա։ Նրա վերաբերյալ Թուրքիայում կա դատարանի որոշում։ Մասնավորապես կալանավորման որոշում։ Նա ահաբեկչության պատասխանատու է։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը, ինչպես նաև արդարադատության և ներքին գործերի նախարարությունը համակարգված աշխատանքներ են իրականացնում։ Մենք նրան հետապնդելու ենք ցանկացած տեղում։ Ուր ուզում է թող գնա, միևնույն է, մեր ստվերի տակ է։ Այդ երկրներից պահանջելու ենք նրան արտահանձնել։ Նրան հետապնդելու ենք ցանկացած երկրում։ Նա հանգիստ չի ունենալու»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |