• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:08, 12 Մարտ 2018

Թուրքական քաղաքի փողոցներն անվանակոչվում են Աֆրինում կիրառվող թուրքական զինատեսակների անունով

Թուրքական քաղաքի փողոցներն անվանակոչվում են Աֆրինում կիրառվող թուրքական զինատեսակների անունով

Թուրքիայի Քարաբյութ նահանգի Սաֆրանբոլու զբոսաշրջային կենտրոնի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներն ու պողոտաները անվանափոխել Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողություններում օգտագործվող զենքերի անուններով:

Անվանափոխությունների գործընթացն արդեն սկված է: Ըստ այդմ՝ քաղաքի փողոցներն ու պողոտաները վերանվանվում են թուրքական արտադրության «Աթաք» ռազմական ուղղաթիռի, «Ջիրիթ» հրթիռի, «Ալթայ» տանկի ու «Անկա» անօդաչու թռչող սարքերի ու այլ զինատեսակներ անուններով:

Ըստ Սաֆրանբոլուի քաղաքապետ Ֆաթիհ Ուրքմեզերի հայտարարության՝ անվանափոխումների պաշտոնական հիմնավորումը դրանցից շատերի անունների կրկնության հանգամանքն է:

«Այդ անունները տրվել են՝ ոգեշնչվելով «Ձիթենու ճյուղ» օպերացիայից ու տեղական արտադրության զենքերից»,- ասել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքի գլխավոր պողոտաներից մեկն էլ վերանվանվել է հենց «Ձիթենու ճյուղ» անունով:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}