• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:41, 13 Մարտ 2018

Թուրքիայի մեջլիսը լարված մթնոլորտում ընդունել է «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը

Թուրքիայի մեջլիսը լարված մթնոլորտում ընդունել է «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը:

Օրենքը բաղկացած է 26 կետից և կանոնակարգում է ընտրությունների ընթացքում կուսակցությունների համագործակցությունը դաշինքի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» թերթը, մեջլիսում նախագծի քննարկումներն ընթացել են լարված մթնոլորտում: Օրենքի նախագծին կողմ են քվեարկել ԱԶԿ-ական և ԱՇԿ-ական պատգամավորները:

Ըստ ընդունված օրենքի՝ դաշինքի անդամ կուսակցությունների անունները քվեաթերթիկում նշված կլինեն առանձին-առանձին: Քվեաթերթիկները, որոնցում դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվան դիմաց նշումներ կարվեն, անվավեր չեն ճանաչվի, իսկ քվեն կգրանցվի դաշինքի հաշվին: Անցողիկ շեմը և կուսակցությունների,  և դաշինքների համար նույն է՝ 10 տոկոս: Եթե դաշինքը հաղթահարի 10 տոկոսը, ապա դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Նշվում է, որ սահմանադրական փոփոխություններով սկսված ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը կշարունակվի, և կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով:

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}