Տարածաշրջան11:10, 14 Մարտ 2018
Թուրքական անօդաչու թռչող սարքերը կարտահանվեն Կատար

Մարտի 14-ին Թուրքիան և Կատարը պայմանագիր են ստորագրել թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մի շարք այլ զինատեսակներ արտահանելու վերաբերյալ:
Կատարը ստանալու է 6 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։
Կատարը ստանալու է 6 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։
Ինչպես նաև Կատար են արտահանվելու թուրքական «Roketsan» ընկերության արտադրության «MAM» հրթիռներ:
Պայմանագիրը ստորագրվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ մարտի 12-14-ը անցկացվող միջազգային DIMDEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ՝ Թուրքիայի և Կատարի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև:
Կատարցի մասնագետները հատուկ պատրաստություն կանցնեն Թուրքիայում, որպեսզի կարողանան տեխնիկապես սպասարկել այդ անօդաչու թռչող սարքերը։
Աղբյուր` Dunya
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |