Քաղաքական08:05, 21 Մարտ 2018
Նեապոլի քաղաքապետը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում

Իտալիայի Նեապոլ քաղաքի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը դատապարտել է Թուրքիայի զինված ուժերի գործողություններն Աֆրինում և դրանք անվանել էթնիկ զտումներ։ Կոչ է արել, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի և կանգնեցնի Թուրքիային:
Մտահոգություն հայտնելով Աֆրինում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ՝ իտալացի քաղաքապետը նշել է.
«Թուրքիան հարձակվում է քրդերի կարգավիճակի և նրանց հաղթանակների վրա։ Այսօր Աֆրինում հարյուր հազարավոր մարդիկ խաբվեցին և հայտնվեցին փախստականների կարգավիճակում։ Աֆրինում իրականացվում է էթնիկ զտում։ Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի, Իտալիայի կառավարության, Եվրամիության ճնշման ներքո հարկավոր է Թուրքիային կանգնեցնել։ Դրանով կկանխվի օկուպացիան և ագրեսիան»:
Անդրադառնալով Սիրիայի քրդական ուժերին, այդ թվում կանանց թևին (YPJ), Լուիջի դե Մագիստրիսը նշել է, որ նրանք մեծ դեր են խաղացել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Նա հիշեցրել է, որ հենց Սիրիայի քրդական ուժերն են սիրիական Ռաքքա քաղաքը մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից։
Հիշեցնենք, որ Մագիստրիսի առաջարկով 2016թ. «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, ով այժմ ցմահ բանտարկված է Թուրքիայում, դարձել է Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |