Քաղաքական13:04, 23 Մարտ 2018
Բուլղարիայի վարչապետ. «Վառնայի գագաթնաժողովը Թուրքիայի համար վերջին հնարավորություններից մեկն է»
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսսովը խոսել է Վառնայում մարտի 26-ին կայանալիք Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովի մասին:
«ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կողմերի միջև երկխոսությունը շարունակելու վերջին հնարավորություններից մեկն է։ Կարծում եմ, որ ժողովը դժվար պայմաններում է ընթանալու, քանի որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերջին շրջանում ցավալիորեն վատթարացել են: Այնուամենայնիվ, բոլոր երկրները միակարծիք են, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է շարունակել»։
Հիշեցնենք, որ տեղի ունենալիք ժողովի շրջանակներում Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսսովը հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային, միգրացիոն ու մի շարք այլ հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |