Քաղաքական10:31, 24 Մարտ 2018
Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ հեռախոսազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։
Էրդողանը դժգոհությունն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը դատապարտող հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «անհիմն հայտարարություններ»։
Ըստ նրա՝ Թուրքիան, Աֆրինում ռազմական գործողություն իրականացնելով, լուծում է իր ազգային անվտանգության հարցը։ Բացի դրանից Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի զինված ուժերն ապահովում են Աֆրինի բնակչության անվտանգությունը։
Երկու նախագահները նաև քննարկել են Միջերկրական ծովում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի կողմից գազի հորատման աշխատանքների մասին, որոնց դեմ են Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը՝ համարելով դրանք անօրինական են։
Քննարկվել է նաև Վառնայում մարտի 26-ին տեղի ունենալիք Եվրամիություն-Թուրքիա համաժողովին վերաբերող մի շարք հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |