Տարածաշրջան08:33, 26 Մարտ 2018
Թուրքիան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության կարճ և միջին հեռահարության «Bozdoğan» և «Gökdoğan» կոչվող բալիստիկ հրթիռները: Փորձարկումը տեղի է ունեցել Թուրքիայի Սինոպ զորավարժարանում։
Հրթիռների արտադրության հարցերով զբաղվել են Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TUTBIKAT) և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։
2018-ի տարեվերջին նախատեսված է այդ հրթիռների փորձարկման հաջորդ փուլը, որի ժամանակ դրանք բաց կթողնվեն շարժվող թիրախների ուղղությամբ:
Հրթիռները նախկինում ներկայացվել էին Ստամբուլում կայացած «IDEF 2017)» ռազմական տոնավաճառում։
Եթե «Gökdoğan» հրթիռը թիրախը խոցում է միայն կարճ հեռավորության վրա, ապա «Bozdoğan»-ը խոցում է բավականին մեծ հեռավորության վրա։ Այն ունի «Smart» ինքնակառավարման համակարգ:
Ծրագրվում է, որ վերոնշյալ հրթիռները Թուրքիայի զինուժի շահագործմանը կհանձնվեն 2020 թվականին։
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |