• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:20, 27 Մարտ 2018

Էրդողանը 1 ամսում 1300 րոպե հրապարակային ելույթներ է ունեցել

Էրդողանը 1 ամսում 1300 րոպե հրապարակային ելույթներ է ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ժողովների, հանդիպումների, հանրահավաքների և այլ միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների ընդհանուր տևողությունը կազմել է 1300 րոպե։

Այս ժամանակահատվածում Էրդողանը ելույթ է ունեցել Մերսինում, Անթալիայում, Սաքարիայում, Բոլուում, Էրզրումում, Մարդինում, Դիարբեքիրում, Սամսունում, Օրդուում, Գիրեսունում և Տրապիզոնում անցկացված համագումարներում։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Էրդողանի ելույթներից հատկապես հիշարժան է մարտի 14-ին համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․

«Հույս ունեմ, որ մինչև երեկո Աֆրինն ամբողջությամբ կընկնի»։

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից ընդամենը օրեր անց թուրքական ուժերն իսկապես լիովին իրենց վերահսկողության տակ առան  Սիրիայի Աֆրին քաղաքը։

Ուշագրավ է նաև մարտի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական ժողովի ժամանակ Էրդողանի ելույթը․ «Աֆրինով ամեն ինչ չի վերջանալու։ Դեռ Իդլիբը կա, Մանբիչը կա, «Եփրատի վահան» ռազմագործողության ողջ տարածքը դեռ կա»։

Մարտի 24-ին կուսակցության շրջանային համագումարի ժամանակ Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտած ուսանողների մասին այսպես էր արտահայտվել․

«Այդ կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ երիտասարդների դեմ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում։ Մենք այդ երիտասարդներին թույլ չենք տա սովորել համալսարանում»։

Աղբյուր`    Gazete Duvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}