• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:02, 28 Մարտ 2018

Ըստ մամուլի՝ Թուրքիան և «Սիրիայի ազատ բանակը» վերահսկողություն են սահմանել Թել Ռըֆաթ քաղաքի վրա

Ըստ մամուլի՝ Թուրքիան և «Սիրիայի ազատ բանակը» վերահսկողություն են սահմանել Թել Ռըֆաթ քաղաքի վրա

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով սիրիական ոչ պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ մարտի 27-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում ներխուժել են սիրիական Թել Ռըֆաթ քաղաք:

Այն Աֆրին քաղաքից 21կմ հեռավորության վրա է և գտնվում է Սիիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Այժմ քաղաքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ։

Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նրանց հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի վրա և այնտեղից դուրս մղել քրդական ուժերին։ 

Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն գտնվում է թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքը  Հալեպին կապող մայրուղու վրա։ 

Աղբյուրը Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը պատճառաբանում է այն հանգամանքով, թե իբր Թել Ռըֆաթի բնակչությունը օգնության նպատակով դիմել է Թուրքիային։

Հաղորդվում է, որ Թել Ռըֆաթի գրավումով թերևս կավարտվի հունվարի 20-ին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ իրենք Աֆրինից հետո  պատրաստվում են մտնել Թել Ռըֆաթ։


Հիշեցնենք, որ մարտի 18-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին  և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:

Աղբյուր`    Aksam

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}