• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:30, 28 Մարտ 2018

Թուրքիան արձագանքել է Եգիպտոսի խորհրդարանի քննադատություններին

Թուրքիան արձագանքել է Եգիպտոսի խորհրդարանի քննադատություններին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրն անդրադարձել է Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովի՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություններին:

Բոզքըրը հայտարարել է, որ Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովը «սովորություն է դարձրել, անհիմն պնդումներ անելով, Թուրքիային մեղադրանքներ ներկայացնելը»:

Ըստ թուրք խորհրդարանականի՝ նախօրեին Եգիպտոսի խորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, անհիմն են և հարցին միակողմանի մոտեցման հետևանք:

Պատասխանելով քրդերի դեմ Սիրիայում և Իրաքում իրականացվող գործողությունների վերաբերյալ քննադատություններին՝ Բոզքըրը նշել է, որ Իրաքում PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») առկայությունը այդ երկրի ղեկավարությանը նույնպես անհանգստացնում է:

«Հանձնաժողովի երևակայության արգասիքը հանդիսացող պնդումներով Թուրքիային թիրախավորելը ահագնացող չափերի է հասնում: Այս հայտարարություններին հայկական կողմի պնդումը ավելացնելը ցույց է տալիս այդ հանձնաժողովի հոգեկան վատառողջ վիճակը և ապացուցում դրա հակաթուրքական լինելը: Մեր կողմից լուրջ չի ընդունվում այդպիսի հիվանդագին նախաձեռնությունը:

Այդ անհեթեթ հայտարարության տակ ստորագրած անձանց կոչ ենք անում մեր երկրի դեմ սև քարոզչություն անելու և ուշադրություն շեղելու փոխարեն իրականացնել Եգիպտոսի ժողովրդի սպասելիքները և  տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար պատասխանատվություն ստանձնել»,- եզրափակել է Բոզքըրը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովը քննադատել էր Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները՝ դրանք համեմատելով Հայոց ցեղասպանության հետ։

«Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասված էր հայտարարության մեջ:

Կոմիտեն շեշտել էր նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։ 

Աղբյուր`    Anadolu Ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}