Տարածաշրջան05:46, 29 Մարտ 2018
Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Այդ նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կմեկնի Անկարա, որտեղ առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։
Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան իր թուրք գործընկերների հետ կքննարկի ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության հարցը, գյուլենական համայնքի դեմ պայքարի խնդիրը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը։
Աղբյուրը նշում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են 3 երկրների համագործակցությանն հարցերը, տարածաշրջանային խնդիրները, Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |