Տարածաշրջան05:21, 29 Մարտ 2018
Թուրքիայում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ

Մարտի 28-ին Թուրքիայում գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի քան 4 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, որոնք առչվում են Իրաքի և Սիրիայի քրդական ուժեր դեմ Անկարայի գործողություններին։
Նշվել է, որ, եթե քրդական ուժերը դուրս չգան իրենց վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Մանբիչ քաղաքից, ապա Թուրքիան կդիմի համապատասխան գործողությունների:
Անդրադարձ է կատարվել նաև Իրաքի Քանդիլ և Սինջար շրջաններին, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ունի հենակետեր։ Ընդգծվել է, որ եթե Քանդիլում և Սինջարում տեղակայված քուրդ զինյալների դեմ Իրաքի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա դա կանի Թուրքիան։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական ուժեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |