• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:25, 29 Մարտ 2018

Թուրք վերլուծաբան. «Թուրքիայի քայլերը Սիրիայում ծնում են ռադիկալ իսլամ»

Թուրք վերլուծաբան. «Թուրքիայի քայլերը Սիրիայում ծնում են ռադիկալ իսլամ»

«Մեր ձեռքերով Աղֆանստան ենք ստեղծում» վերնագրով հոդվածում հեղինակ Ասլը Այդընթաշբաշը պատմում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել սիրիական այն շրջաններում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել քրդերի և այլ ուժերի դեմ։

Նկատել է տալիս, որ այն շրջաններում, որտեղ Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություններ, այդտեղ ի հայտ են եկել ռադիկալ իսլամի դրսևորումներ։

Այդընթաշբաշը նշում է, որ երբ 2016-ին Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի Էլ Բաբ քաղաքում ստեղծեց բուֆերային գոտի, թուրքական կողմը սկսեց թուրքամետ կառավարիչների նշանակել այնտեղ, որոնք էլ բնակչության շրջանում ծայրահեղացրին իսլամը։

Որպես իր խոսքերի ապացույց՝ թուրք հոդվածագիրը հիշատակում է  այն փաստը, որ Էլ Բաբի դպրոցներում ուսուցիչները կրում են այնպիսի հագուստ, որը փակում էր մարդու դեմքը և մարմինը։

«Հապա տեսեք, թե ինչ քաղաքակրթություն բերեցինք մենք այնտեղ։ Թուրքալեզու սիրիացի ուսուցիչը  կրում է մի հագուստ, որը փակում է նրա ամբողջ դեմքը։ Նույն բանը ստիպեցին նաև աշակերտներին։ Նման երևույթ տեսել եմ նաև Սիրիայի Ջերաբլուս քաղաքում։ Այդ վայրերի դպրոցներում, փողոցներում հնարավոր չէ տեսնել կանանց»։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող քրդատյաց քաղաքականության հետևանքով պաշտոնական Անկարան  իր սահմանների մոտ կուտակելու է իսլամիստ ծայրահեղականների, որոնք  ավելի վտանգավոր են, քան քրդական ուժերը։ Ըստ նրա՝ նույն իրավիճակն է ստեղծվելու շուտով նաև Աֆրինում։

Աղբյուր`    Cumhurriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}