• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:20, 02 Ապրիլ 2018

Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին․ «Քեզ կարգի հրավիրիր»

Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին․ «Քեզ կարգի հրավիրիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ (Նեթանյահուն նկատի էր ունեցել Սիրիայի Աֆրին շրջանի խաղաղ բնակչության հրթիռակոծումը Թուրքիայի օդուժի կողմից-խմբ)։ 

Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․

«Նա ասում է, որ մեր զինվորներն Աֆրինում հրթիռակոծում են մարդկանց։ Հե ՜յ Նեթանյահու, դու շատ թույլ ես և խղճուկ։ Քեզ կարգի հրավիրիր։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, սակայն քո հոգսը ահաբեկիչները չեն, քանի որ քո երկիրը ահաբեկչական պետություն է»:

Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետը «Twiter»-ի իր էջում, նորից պատասխանելով Թուրքիայի նախագահին, գրել է․

«Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած,  քրդական տարածքներ ներխուժած և Աֆրինում խաղաղ բնակչությանը կոտորած  պետությունը չի կարող  մեզ մարդկային արժեքների վերաբերյալ խրատներ  և դասեր տալ»։

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական նոր լարվածության պատճառ է հանդիսացել Իսրայելի բանակի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։ Մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում  բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է ամենաքիչը  17 պաղեստինցի: Մինչդեռ տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի: 

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}