Քաղաքական09:32, 02 Ապրիլ 2018
Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։
Այն բանից հետո, երբ վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ, Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։
Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։
Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի էջում Էրդողանին ասել է․
«Աշխարհի ամենաբարոյական բանակը (Իսրայելի պաշտպանության բանակը-խմբ.) դասեր չի վերցնի մի երկրից, որի բանակը տարիներ շարունակ ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը»։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել էին «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել էր17 պաղեստինցի: Տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |