Տարածաշրջան12:09, 04 Ապրիլ 2018
Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում և Իգդիրում
Թուրքիայի Դիարբեքիր և Իգդիր նահանգներում բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև։
Ապրիլի 3-ին Դիարբեքիրի Քուլփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է գյուղի անվտանգության մեկ աշխատակից, վեց հոգի էլ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Քուրդ զինյալների հարձակումից հետո տարածքում թուրքական ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություն։
Ապրիլի 4-ին առավոտյան էլ քուրդ գրոհայինները Թուրքիայի Իգդիր նահանգում հարձակվել են թուրք-իրանյան սահմանին տեղակայված գումարտակներից մեկի վրա։ Դրա հետևանքով վիրավորվել է 2 թուրք զինվոր, որից 1-ի վիճակը ծանր է։
Հարձակումն իրականացնելուց հետո քուրդ զինյալները նահանջել են լեռներ։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |