Տարածաշրջան15:04, 04 Ապրիլ 2018
Սիրիայի հարցով Էրդողան-Պուտին-Ռուհանի գագաթաժողովն ավարտվել է
Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովից հետո երեք երկրների նախագահները մամուլի ասուլիս են տվել։
Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկվել են սիրիական հակամարտությունը կարգավորելու հետագա անելիքները։
Թուրքիայի նախագահը, կարևորելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը նշել է, որ պաշտոնական Անկարան՝ որպես անվտանգության գոտիների երաշխավոր երկրներից մեկը, իրականացնում է իր պարտականությունները։ Նա տեղեկացրել է, որ սիրիական Իդլիբ շրջանում, որը անվտանգության գոտի է հայտարարված, Թուրքիան արդեն ստեղծել 8-րդ դիտորդական կետը։
Էրդողանը նշել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Սիրիայի մի շարք տարածքներ, այդ թվում նաև Մանբիչը, դուրս չգան Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։
Էրդողանը պնդել է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրեց Էլ Բաբ և Ջերաբլուս շրջանները, այնտեղ արդեն 160 հազար մարդ է վերադարձել։ Էրդողանի պնդմամբ՝ նույն իրավիճակը Աֆրինում է, որը «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո հետո դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից:
«Նախ ԻՊ-ի ահաբեկիչներին բերում են Սիրիայի շրջաններ, հետո ԻՊ-ի զինյալների դեմ են հանում Սիրիայի քրդական ուժերին։ Արդյունքում ստեղծում են ահաբեկչական շրջանակ»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |