Տարածաշրջան11:55, 05 Ապրիլ 2018
Թուրքիայի վարչապետի հեգնական արտահայտությունը Հունաստանի հասցեին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթով հանդես է եկել երկրի կրթության նախարարությունում, որտեղ կրթական թեմայի շրջանակներում անդրադարձել է նաև հարևան Հունաստանին։
Վարչապետը շեշտել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանը՝ առաջին: Ապա հեգնանքով շարունակել է. «Հունաստանին մի հաշվեք։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ: Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել էին Էգեյան ծովում վիճելի հանդիսացող Իմիա (թուրք. Քարդաք) կղզու պատճառով։ Բացի այդ էլ 2 հույն զինվորականներ ձերբակալվել էին Թուրքիայում, ովքեր պատահմամբ հատել էին Թուրքիայի սահմանը։ Նրանք Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում են լրտեսության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |