Քաղաքական08:58, 05 Ապրիլ 2018
Իրանական հեռուստաալիք. Ռոհանին պահանջել է, որ Աֆրինը հանձնվի Սիրիայի կառավարական ուժերին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պահանջել է, որ Թուրքիան Աֆրին շրջանը հանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Նման պնդում է առաջ քաշել Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Վերջինիս համաձայն՝ Ռոհանին նման հայտարարություն է արել ապրիլի 4-ին Անկարայում կայացած Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան գագաթնաժողովի ժամանակ։
«Աֆրինում զարգացումները արդյունավետ կլինեն միայն, եթե չխախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Աֆրինը պետք է անցնի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ Աֆրինը արդեն գտնվում է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |