Տարածաշրջան12:24, 06 Ապրիլ 2018
Թուրքական անվտանգության ուժերը սևծովյան 3 նահանգներում PKK-ի դեմ գործողություններ են սկսել

Թուրքիայի Տրապիզոն, Գյումուշհանե և Գիրեսուն սևծովյան նահանգներում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ:
Հատուկ գործողություններին ժանդարմերիայի պարեկային ծառայության ստորաբաժանումներից բացի ներգրավված են ժանդարմերիայի ու ոստիկանության հատուկ ջոկատայինները: Գործողության շրջանակներում կիրառվում են մեծ թվով զրահապատ մեքենաներ ու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին Թուրքիայի Տրապիզոն և Գյումուշհանե նահանգների սահմանին բախումներ էին տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրքական անվտանգության ուժերի միջև: Բախման հետևանքով 2 թուրք զինվոր էր վիրավորվել: Հաղորդվում է, որ ուղղաթիռով թուրքական բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել դեպքի վայր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |