Քաղաքական09:04, 10 Ապրիլ 2018
Թուրքիայում կարող են պատճենել ձեր հեռախոսների և համակարգիչների ինֆորմացիան
Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին ուղղված զգոնության կոչ է արել։
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նշված երկրներ մուտք գործելիս քաղաքացիների մոտ եղած հեռախոսների և համակարգիչների ողջ ինֆորմացիան կարող է կրկնօրինակվել և փոխանցվել երրորդ անձանց: Այդ իսկ պատճառով քաղաքացիներին կոչ է արվել իրենց հեռախոսներում և համակարգիչներում կարևոր, գաղտնի տվյալներ ու տեղեկություններ չպահել, այդ երկրներ մուտք գործելիս նախապես ջնջել դրանց ողջ պարունակությունը։
«Ցավալի է, բայց նման լրտեսության վտանգն առկա է ոչ միայն Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի, այլև ՆԱՏՕ-ի մեր գործընկեր Թուրքիայի դեպքում»,- նշել է Հոլանդիայի կառավարության ներկայացուցիչներից մեկը։
Աղբյուրի համաձայն՝ Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում և Թուրքիայում «խելացի» հեռախոսներն ու համակարգիչները հեռակա վերահսկվում են, անգամ պատճենահանվում են դրանցում եղած տեղեկությունները։ Այդ պատճառով Հոլանդիան պատրաստվում է նշյալ երկրներ մեկնող պաշտոնյաներին անվտանգության բարձր մակարդակով հեռախոսներ տրամադրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |