Տարածաշրջան07:18, 11 Ապրիլ 2018
Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի 2 նահանգներում

Ապրիլի 10-ի երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։
Այդ մասին հայտնել է Բիթլիսի նահանգապետարանը։
Նույն օրը Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրք-քրդական զինված բախման ժամանակ սպանվել է 1 թուրք զինվոր ևս։ Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում ներսում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։
PKK-ն հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանն է, ով այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |