Տարածաշրջան07:44, 13 Ապրիլ 2018
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական. «Թուրքիան ԱՄՆ-ի համար պոտենցիալ թշնամի է»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ամերիկացի վերլուծաբան, Մայքլ Ֆլինը ամերիկյան «The Washington Examiner» պարբերականում «Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել » վերնագրով հոդված է հրապարակել։
Ըստ հեղինակի՝ ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այնպես վատ չեն եղել, ինչպես հիմա: Եվ արդեն մշուշոտ չէ այն կանխատեսումը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են պատերազմել միմյանց դեմ։
Այժմ աշխարհում նոր «Սառը պատերազմ» է ընթանում, սակայն տարբերությունն այն է, որ Թուրքիան այժմ ոչ թե ԱՄՆ-ի կողքին է, այլ՝ Ռուսաստանի։
Հեղինակն ամերիկյան ղեկավարության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները նմանեցրել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյն-ԱՄՆ հարաբերություններին։
Այս իրավիճակում Ֆլինը Վաշինգտոնին նախ առաջարկում է Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել ամերիկյան զինանձնակազմը, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան միջուկային սպառազինությունը։ Բացի դրանից առաջարկվում է խզել բոլոր տեսակի բանակցությունները՝ կապված ամերիկյան արտադրության նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռները Թուրքիա մատակարարելու հետ։
«Թող պատմաբանները քննարկեն, թե ով է կորցրել Թուրքիային, սակայն մի բան ակնհայտ է. Թուրքիան արդեն ոչ թե բարեկամ և դաշնակից երկիր է, այլ հակառակորդ և պոտենցիալ թշնամի է»,-գրում է Ֆլինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |