Տարածաշրջան07:45, 16 Ապրիլ 2018
Թուրք-քրդական բախումներ Աղրը նահանգում

Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում բախումներ են տեղի ունեցել ժանդարմերիայի ծառայողների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների միջև։
Քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է մեկ ժանդարմ, հինգն էլ վիրավորվել են։
Բախման ժամանակ քրդական կողմը ևս կորուստներ է կրել. մեկ զոհ, հինգ վիրավոր։
Հարձակումից հետո քուրդ զինյալները նահանջել են իրենց դիրքեր, իսկ թուրք ուժայինները նրանց հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով լայնամասշտաբ գործողություններ են սկսել տարածքում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |