Տարածաշրջան10:47, 17 Ապրիլ 2018
Թուրքիայի փոխվարչապետը արձագանքել է արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը արձագանքել է երկրի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ իշխանություններին ուղղված արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու կոչին։ Վերջինս մասնավորապես ասել էր, որ կարիք չկա երկարացնել ընտրությունների կազմակերպման գործընթացը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019թ.-ին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Բահչելիի կոչը անակնկալ էր իշխանությունների համար, Բոզդաղը ասել է.
«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը ավանդույթ ունի ժամանակին անցկացնել ընտրությունները և, բացառությամբ հուլիսի 22-ի ընտրություններից, բոլոր ընտրությունները ժամանակին են տեղի ունեցել։ Պարոն Բահչելիի հայտարարությունը մեր կուսակցության պաշտոնյաների կողմից կուսումնասիրվի և համապատասխան հայտարարությունը կարվի։ Մեր կուսակցության և երկրի նախագահը, վարչապետը սրա վերաբերյալ գնահատական կտան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |