• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան05:40, 17 Ապրիլ 2018

Թուրքիայում ամերիկացի հոգևորականին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում

Թուրքիայում ամերիկացի հոգևորականին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում

Իզմիրի դատարանում մեկնարկել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Քրեյգ Բրունսոնի դատավարությունը։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK)  և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու, ինչպես  նաև լրտեսություն անելու մեջ։ Ամերիկացի քահանային սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։  

Միջանկյալ նշենք, որ Բրունսոնը Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում:

«Իմ այստեղ գտնվելու միակ նպատակը Հիսուսի  մասին պատմելն էր։  2000թ. Իզմիր տեղափոխվեցինք։  Երբեք սխալ բան չեմ արել։ Պետությունը միշտ ինձ հետևել է։ Թուրքիայի դեմ երբեք չեմ գործել։ Հակառակը՝ Թուրքիան սիրել եմ։ 25 տարի Թուրքիայի համար աղոթել եմ։ Ես անմեղ եմ։ Ցանկանում եմ, որ ճշմարտությունը պարզվի։  Իմ դեմ ուղղված  մեղադրանքները չեմ ընդունում։ Ես նման գործունեություն չեմ ծավալել։ Գյուլենական համայնքն իմ կրոնի նկատմամբ վիրավորանք է։ Ես քրիստոնյա մարդ եմ, իսլամական շարժմանը չեմ մասնակցում։ Ես ցանկանում եմ աշակերտներին Հիսուսի մասին պատմել։ Իմ հավատքի  և կրոնի համար նման բաներն անընդունելի են»։

Բրունսոնը տեղեկացրել է, որ ինքն այժմ հոգեկան խնդիրներ ունի և ցանկանում է այլ բանտախուց տեղափոխվել։ Ներկա պահին հոգևորականը  դեղեր է օգտագործում։ Դատարանը խոստացել է ուսումնասիրել Բրունսենի պահանջը։

Դատարանը մերժել է Բրունսոնի իրավապաշտպանների միջնորդությունը, որոնք խնդրել էին մինչև հաջորդ դատական լսումներն ազատ արձակել  մեղադրյալին։

Դատական լսումներին ներկա է եղել նաև ամերիկացի սենատոր Թոմ Թիլլիսը, ինչպես նաև ամերիկացի քաղաքական գործիչ  Սեմ Բրաունբեքը, ով դատալսումներից հետո խոսել էր լրագրողների հետ։ Նա նշել է, որ Թուրքիայի դատարանը ամերիկացի հոգևորականին անհապաղ ազատ արձակելու որոշում պետք է կայացնի։ Ըստ նրան՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է գործի ընթացքին։ Բրաունբեքը հայտնել է, որ ինքը մեկնելու է Անկարա և թուրք պաշտոնյաների հետ քննարկելու է նշյալ հարցը։

Աղբյուր`    Haberekspres

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}