Քաղաքական08:42, 17 Ապրիլ 2018
Ձախողված հեղաշրջումից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներն ազատ կարձակվեն

Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտենիսը հայտարարել է, որ այն թուրք 8 զինվորականները, ովքեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան, այս տարվա մայիսի սկզբին ազատ են արձակվելու։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունը արդեն 2 տարի է, ինչ Հունաստանից պահանջում է այդ զինվորականների արտահանձնումը, սակայն հունական կողմը մի քանի անգամ արդեն մերժել է թուրքական կողմի պահանջը։ Հունաստանում թուրք զինվորականներն արդեն 18 ամիս անցկացրել են կալանավայրում։
«18 ամիս կալանքի տակ մնալուց հետո այժմ մի իրավիճակ է, երբ որևէ խոչընդոտ չկա նրանց ազատ արձակման համար։ Դա կլինի մայիսի կեսին։ Հունաստանում նրանց դեմ դատավարություն սկսելու մասին պահանջ թուրքական կողմը չի ներկայացրել»,-ասել է հույն նախարարը։
Նա նաև հերքել է այն մտավախությունները, որ թուրք զինվորականները կարող են առևանգվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես դա ժամանակին եղավ Կոսովոյում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |