Տարածաշրջան08:25, 18 Ապրիլ 2018
Թուրք-հունական հարաբերությունները անկայուն շրջան են ապրում

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունական «ERT» պետական հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ ներկայիս թուրք-հունական հարաբերությունները անկայուն շրջան են ապրում։
Հույն պաշտոնյան ընդգծել է, որ Հունաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունները լարելու փոխարեն պետք է զարգացնեն համագործակցությունը տուրիզմի և առևտրի ոլորտներում։
«Մենք հաճախ բախվում ենք մեր հարևան երկրների անարդար, սադրիչ և ագրեսիվ դիրքորոշման հետ։ Հունաստանը ոչ մեկին չի սպառնում, ոչ մեկից էլ չի վախենում։ Հունաստանը կարող է պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները»,-ասել է Ցիպրասը։
Վերջինս նշել է, որ Հունաստանը միշտ ցանկացել է համագործակցել հարևան երկրների հետ և ունենալ նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |