Քաղաքական11:25, 19 Ապրիլ 2018
ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն անդրադարձել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի կալանավորմանը, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու և լրտեսություն անելու մեջ։
Իզմիրի դատարանում արդեն սկսվել է Բրունսոնի դատավարությունը։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատարզկում։
«Ես խոսել եմ հոգևորական Բրունսոնի կնոջ հետ։ Նրան հայտնեցի, որ բոլորը, այդ թվում ես և Դոնալդ Թրամփը, ուշադիր հետևում ենք դատական գործընթացին: Անհրաժեշտ է, որ Բրունսոնը հանդիպի իր ընտանիքի և մերձավորների հետ։ Եկել է ժամանակը, որ Թուրքիայի կառավարությունը նրան ազատ արձակի»։
Հիշեցնենք, որ Բրունսոնն Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |